Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է 23 մարդ
Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ սպա և 22 կասկածյալ, վիրավորում է ստացել գնացքի երկու ուղևոր և ոստիկանության երկու աշխատակից: Այդ մասին հաղորդում է G1 պորտալը:
«Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքացիական ոստիկանության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերացիայի ընթացքում քաղաքի հյուսիսում գտնվող մետրոպոլիտենի կայարանում զոհվել է 23 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: