«Անբարոյական է նման սուտ հորինողը». Գլխավոր դատախազ
Այսօր խորհրդրանում լրագրողները Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դատախազների միջև ծեծկռտուք տեղի ունեցել:
«Չկա նման բան, անբարոյական է նման սուտ հորինողը»,- կարճ պատասխանեց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի և Երևանի դատախազները ծեծկռտուքի մեջ են հայտնվել, այդ պատճառով էլ Գեղարքունիքի մարզի դատախազին տեղափոխում են Երևան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում