Dow Jones ինդեքսը ռեկորդային նշագծի է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային սակարկություններում
Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը մայիսի 5-ին ռեկորդային նշագծի է հասել ԱՄՆ-ում կայացած ֆոնդային սակարկությունները փակվելիս: Ինչպես վկայում են Նյու Յորքի ֆոնդային սակարանի կայքում զետեղված տվյալները, Dow Jones-ը բարձրացել է 97,31 կետով (0,29 տոկոս) և կանգ առել 34 230,34 կետի նշագծում:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր ապրիլի 16-ին սակարկությունները փակվելիս, երբ Dow Jones-ը բարձրացել էր մինչև 34 200,67 կետը: S&P 500 ինդեքսն ավելացել է 2,93 կետով (0,07 տոկոս) և հայտնվել 4 167,59 կետի նշագծում: Nasdaq էլեկտրոնային սակարանի ինդեքսն իջել է 51,07 կետով (0,37 տոկոս)՝ մինչև 13 582,43 կետ: «Բաժնետոմսերն աճում են տպավորիչ տնտեսական ցուցանիշների, փոխառությունների շուկայի հանդարտության ֆոնին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վստահ վերականգնման պատճառով»,- մեջբերում է Business Insider պորտալը Oanda ընկերության ներդրումային վերլուծաբան Էդվարդ Մոյիի խոսքը: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների ընկերությունների բաժնետոմսերի աճի լրացուցիչ գործոն կդառնա Եվրոպայի երկրներում տնտեսության կանխատեսվող վերականգնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: