«Գործարարների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տա, բայց նոր անուններ լինելու են». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անդրադարձավ այն լուրերին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու են նաև գործարարներ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպես է որոշել:

«Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին ես հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցուցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մարդիկ կլինեն, գործարարների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տա, բայց նոր անուններ լինելու են: Ցուցակը կազմվելու է, բնականաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում տեղադրված ՔՊ-ի ցուցապաստառներին, որտեղ կարգախոսը հետևյալն է՝ ապագա կա, Լիլիթ Մակունցը նկատեց՝  երեկ վարչապետն էլ է ասել, որ այս արտահայտությունը կդառնա իրենց կարգախոսը:

«Երևանում արդեն տեղադրված են տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, որոնք գործող օրենքներին համապատասխան է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս