Բաժիններ՝

Խուլիգանություն՝ Մարաշում

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին:

Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 76-ամյա թոշակառու հարևանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով մեկ անգամ օդ կրակել:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացրել է օրինական գազային ատրճանակը և մեկ դատարկ պահեստատուփ և տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս