Բաժիններ՝

Հնդկաստանում ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակվածներ են հայնաբերվել մեկ օրում

Հնդկաստանում բժիշկներն անցած 24 ժամում հայտաբերել են կորոնավիրուսով ախտահարման 412 262 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 21 077 410-ի: Ինչպես մայիսի 6-ին հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, COVID-19-ի հետ կապված մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել է 3 980-ով։

Երկրում վարակվածների օրական աճը կրկին դարձել է ռեկորդային, նախորդ հակառեկորդը սահմանվել էր մայիսի 1-ին եւ կազմում էր 401 993: Այսպիսով, Հնդկաստանը երկրորդ անգամ է արձանագրել մեկ օրում 400 հազարից ավելի հիվանդացած, 24 ժամում ախտահարվածների այդ քանակն աշխարհում մինչեւ հիմա պաշտոնապես չի նշվել: Մահացու վախճանների թվի աճը նույնպես ռեկորդային է դարձել Հնդկաստանում, նախորդ հակառեկորդն արձանագրվել է նախօրյակին եւ հավասար էր 3 780-ի: Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 230 168:

Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, ապաքինվածների թիվը մեկ օում ավելացել է 329 113-ով եւ հասել 17 280 844-ի: Բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 3 566 398 հիվանդ, ինչը 79 169-ով ավելի է, քան մայիսի 5-ի առավոտվա դրությամբ: Հնդկաստանն աշխահրում զբաղեցնում է երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների ընդհնանուր թվով եւ երրորդ տեղն այդ վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Ինչպես մայիսի 5-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Հնդկաստանին է բաժին ընկել անցյալ շաբաթ վարակման դեպքերի 46 տոկոսը եւ բոլոր մահացու վախճանների 25 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս