Բաժիններ՝

Հնդկաստանում հայտարարել են երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի անխուսափելիության մասին

Հնդկաստանում COVID-19-ի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետի գլխավոր գիտական խորհրդական Վիջայ Ռագհավանը:

«Հնդկաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը, որի առաջացման ժամանակը կանխատեսել բարդ է,- Ռագհավանի խոսքը մեջբերում է The Indian Express թերթը:- COVID-19-ի նոր շտամը, որով այժմ երկրում տեղի է ունենում զանգվածային վարակումը, ավելի է ընտելացած պաշտպանության միջոցների հակազդեցությանը եւ իր նկատմամբ պայքարի նոր մոտեցում է պահանջում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հնդկաստանում առաջացավ, քանի որ առաջին ալիքից իմունիտետը լայնորեն տարածված չէր եւ նվազել էր զգոնությունը»:

Ռագհավանի կարծիքով՝ Հնդկաստանում երրորդ ալիքի դիմագրավման համար անհրաժեշտ են համաճարակային հսկողության ուժեղացման միջոցներ, գոյություն ունեցող պատվաստանյութերի արդիականացում եւ սոցիալական անվտանգության նորմաների պահպանում:

«Մենք պետք է պատրաստվենք COVID-19-ի նոր ալիքներին: Վիրուսի հանդեպ մեր խոցելիությունը նվազեցնելու միակ միջոցն անվտանգության միջոցների պահպանիումն է եւ պատվաստումը: Դիմակները եւ սոցիալական հեռավորությունը չափազանց կարեւոր են եւ առավել արդյունավետը»,- ընդգծել է նա:

Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների թվով եւ երրորդ տեղը կորոնավիրուսային վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս