Ոչ մի դեպքում չգրանցեք ո՛չ Նիկոլին, ո՛չ ուսապարկերին․ Գեղամ Նազարանի կոչը ԿԸՀ-ին

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը»,-  զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ նշեց զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝  «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։

«Երեկ շատ դիպուկ նշեց նախկին իմքայլական պատգամավորներից մեկը․ ասում է՝ Դուք ինձ կարո՞ղ եք բացատրել՝ թշնամին այդ ինչպե՞ս է Շուշին գրավել, եթե նույն այդ Շուշին ինքը գնում է ռուս խաղաղապահների օգնությամբ, չի լինում նման բան։ Դա պարզ օրինակ է, որ մենք հասկանանք, թե ինչ դավաճանություն, ինչ ստորություն է տեղի ունեցել։

Ինձ թվում է՝ բոլորիս սրտում նույն զգացողությունը եղավ, երբ երեկ այդ տականքը հարբած էր, թե ինչ էր՝ չգիտեմ, ասում էր, որ իմ ընտանիքի անդամները  մասնակցել են պատերազմին ամենաթեժ կետերում,  երբ որ մենք գիտենք՝ որտեղ են եղել․ երբ մեր  տղերքը կռվում էին, երբ ծանր վիրավորվում էին, մենք գիտենք՝ որտեղ են եղել․ նրանք խորոված էին ուտում այդ պատերազմի օրերին (կադրերը կա, կարող եք չկասկածել), մենք գիտենք՝ Աշոտիկը որտեղ էր խորոված ուտում էդ քո ասած ծանր կռիվների ժամանակ, մենք գիտենք՝ քո էդ Էրատոյի բունկերը որ գյուղում է Գորիսի շրջանում, այսպես կոչված, խրամատը, որտեղ ֆոտոսեսիաներ էր անում ֆենած մազերով։ Մենք այդ ամեն ինչը գիտենք, ու չկարծեք, որ պատասխան չեք տալու․ շատ ծանր պատասխան եք տալու։

Այսօր մեր այս հավաքը սկիզբն է․  հետո լինելու է ավելի մեծ հավաք, հետո՝ շատ ավելի մեծ հավաք, հետո, եթե մեզ չլսեք,  չանեք այնպես, ինչպես մենք ենք ասում՝ այսինքն՝ չլինի նյուրնբերգյան դատավարությունը, մենք բոլորս՝ ծնողներով, մեր երեխեքը ոչ միայն ծնողներ ունեն, այլև քույրեր, եղբայրներ, հարազատներ, ընկերներ ունեն, այդ բոլորը դուրս են գալու փողոց , և քշեն-տանեն ձեզ բոլորիդ։  Ես ձեզ զգուշացնում եմ՝ խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք»,- հանդիպման մեկնարկին իր  խոսքում նշեց Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանը նաև դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․ «Ոչ մի դեպքում չգրանցեք  ո՛չ Նիկոլին, ո՛չ ուսապարկերին՝ պատգամավորի թեկնածու, որևէ ձևով․  դա վիրավորում է մեզ և դա չի բխում մեր պետության անվտանգությունից․ նրանք պետք է դատարաններում ցուցմունքներ տան,  պատասխաններ տան, և ոչ թե՝ մասնակցեն  ընտրությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս