Իրանում զոհվել է Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին զոհվել է՝ ընկնելով բարձրահարկ շենքից, որտեղ նա ապրում էր (չի ճշտվում՝ կինն ընկել է տանիքից, թե պատուհանից): IRNA գործակալության տվյալներով՝ նա ապրում էր 18-րդ հարկում։
Ինչպես նշում է BBC-ն, վկայակոչելով «Մեհր» գործակալությանը, 51-ամյա կինը դեսպանության առաջին քարտուղարն էր: Նրա անունը չի նշվում: Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ իրենց աշխատակցուհին մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով: Շվեյցարիան Իրանում ԱՄՆ-ի շահերն է ներկայացնում այն պահից, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հարաբերությունները խզեցին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից շատ չանցած, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: