Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետության» ղեկավարներից մեկին. ԶԼՄ

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ձերբակալվածը ԻՊ-ի նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի «աջ ձեռքն» է եղել:

Նրան ձերբակալելու գործողություններն իրականացվել են Ստամբուլում՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների և ոստիկանների կողմից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է ալ-Բաղդադիի 25 բարեկամի ձերբակալության մասին:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայի Իդլիբ նահանգում 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Գործողությունները ղեկավարել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս