Փոխհրաձգություն՝ աշխատավարձի պատճառով
Ղազախստանի Շիկմենտ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել աշխատողների և գործատուների միջև։ Այս մասին գրում է «Новости-Казахстан»-ը՝ հղում անելով ներքին գործերի շրջանային վարչությանը։
Միջադեպը տեղի է ունեցել կենցաղային թափոնների մշակման՝ կառուցվող գործարանի տարածքում։ Ըստ ոստիկանության, կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ ընկերության աշխատակիցները չեն վճարել պայմանագրային հիմունքներով աշխատանքներ իրականացնող ֆիզիկական անձանց աշխատավարձը։ Ընկերության անունը ոստիկանությունը չի հրապարակել։
Փոխհրաձգության հետևանքով 9 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է։
Հարուցված է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։