Բաժիններ՝

Արցախ ՀԷԿ-ն էլ դոլարային պարտատոմսեր թողարկեց

«Արցախ ՀԵԿ» ԲԲԸ դարձել է դոլարային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնող երրորդ ընկերությունը Հայաստանում՝ Արարատբանկից եւ ՍԱՍ Գրուպից հետո: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։

Ընկերությունը թողարկել է $6 մլն ծավալով պարտատոմսեր՝ $10 հազ. անվանական արժեքով, 10% տարեկան եկամտաբերությամբ, 36 ամիս մարման շրջանառության ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ, հայտնել են Արմսվիսբանկում, որը պարտատոմսերի տեղաբաշխողն է:

Պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը կտևի այսօրվանից մինչև դեկտեմբերի 18-ը:

Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս