Գնացել են ֆորումի

ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին:

Ֆորումի շրջանակներում կանցկացվեն Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առնչվող քննարկումներ՝ մասնավորապես միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցության վերաբերյալ:

Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների և դիվանագետների մասնակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս