Բաժիններ՝

Ճապոնիայի խորհրդարանը հավանություն տվեց ԱՄՆ-ի ռազմակայանների պայմանների երկարաձգման համաձայնագրին

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագրին: Ավելի վաղ այդ համաձայնագրին արդեն հավանություն է տվել երկրի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը։

Kyodo գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Ճապոնիան եւ ԱՄՆ-ը նաեւ պլանավորում են համաձայնություն ձեռք բերել 2022 թվականից հետո ամերիկյան ռազմական օբյեկտները պահելու ծախսերի բաշխման պայմանների շուրջը: Ծախսերը, որոնք 2021 ֆինանսական տարում (սկսվում է2021 թվականի ապրիլի 1-ին) կկրի ճապոնական կողմը, կկազմեն 201,7 միլիարդ իեն (շուրջ 1,9 միլիարդ դոլար)՝ գումար, որը համանման է նույն նպատակների համար ծախսերին ընթացիկ ֆինանսական տարում:

Փետրվարին Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը (2021 ֆինանսական տարվա ավարտի ժամկետը) երկրում ամերիկյան ռազմակայանները պահալու ծախսերի բաշխման պայմանների երկարաձգման շուրջը: Ճապոնիան վճարում է այդ օբյեկտների հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձ է տալիս տեղում վարձված անձնակազմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս