ՖԻՖԱ-ն 2020 թվականին ավելի շատ գումար է վաստակել տեսախաղերից, քան ֆուտբոլից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2020 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը:
Ըստ զեկույցի, նախորդ տարի ՖԻՖԱ-ն վաստակել է 267 միլիոն դոլար, որից մեծամասնությունը` գրեթե 159 միլիոն դոլար, ստացվել է տեսախաղերի լիցենզավորման իրավունքի վաճառքից, այսինքն` ՖԻՖԱ-ի ֆուտբոլային սիմուլյատորների շարքից:
Պարզվեց, որ ընդհանուր եկամուտը 7%-ով բարձր է կանխատեսվող գումարից, ուստի ՖԻՖԱ-ն չի փոխի 2019-2020թթ. ցիկլի ֆինանսական պլանը, չնայած համաճարակի պատճառով մեծ ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներին: Չորս տարվա ծրագրի համաձայն՝ եկամտի չափը պետք է կազմի 6,44 միլիարդ դոլար:
Պետք է հիշել, որ ՖԻՖԱ-ն ամենաշատ գումարն է վաստակում ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից: Հաջորդ առաջնությունը պետք է անցկացվի 2022 թվականի վերջին Կատարում:
EA Sports-ը հաղորդել է, որ FIFA Ultimate Team-ը 2020 թվականին 1.49 միլիարդ դոլար եկամուտ է ապահովել, իսկ FUT-ը ռեկորդ է սահմանել նաև դեկտեմբեր ամսվա ամենաակտիվ խաղացողների համար՝ 6 միլիոն օգտագործող:
Սիրարփի Աղաբաբյան