Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտոմ գտնվող նորակառույց բնակելի շենք և շինանյութերի արտադրամաս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք և ծանոթացել նրա պայմաններին:
Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, և այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այնուհետև Նախագահն այցելել է «Սուր-Նարեկ» ՍՊԸ շինանյութերի արտադրամաս և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: