Պատոն երջանիկ է Միլանում. Ֆուտբոլիստի գործակալ
«Միլանի» ղեկավարությունը հանդիպել է թիմի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին և նրա գործակալներին, որից հետո ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ժիլմար Վելոզը հայտարարել է, որ Պատոն չի հեռանա ակումբից:
«Պատոն հրաշալի է խաղում Եվրոպայում և չի վերադառնա Բրազիլիա: Նա դեռ 18 ամիս ունի պայմանագրով, և ինձ համար անընդունելի է, որպեսզի այսպիսի բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը հեռանա վարձավճարով: Եթե ինչ-որ հստակ բաներ լինի, ապա կարող ենք բանակցել, սակայն պետք է նշեմ, որ իմ հաճախորդը երջանիկ է «Միլանում»», – ֆուտբոլիստի գործակալի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, թե Պատոն ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ բավականաչափ խաղային պրակտիկա չի ստանում «Միլանում»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը