Ճապոնիան և ԱՄՆ-ը լուրջ անհանգստություն են հայտնել Չինաստանի առափնյա պահապնության օրենքից
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Չինաստանի այն օրենքի առիթով, որը երկրի առափնյա պահպանությանն լիազորություններ է տալիս կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Այդ մասին ասված է «երկու գումարած երկու» ձեւաչափով արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ մարտի 16-ին Տոկիոյում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։
«Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Չինաստանի առափնյա պպահպանության մասին օրենքից»,- ասված է փաստաթղթում: Բացի դրանից, երկու երկրների նախարարները հանդես են եկել ցանկացած գործողությունների դեմ, որոնք խախտում են Ճապոնիայի վերահսկողությունն Արեւելաչիանական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների նկատմամբ: Ճապոնիայի առանձնահատուկ անհանգստությունն է հարուցում վերջին ժամանակներս չինական պահականավերի ակտիվությունը կղզիների շրջանում, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: Փետրվարին չինական նավերը 14 անգամ մտել են այդ կղզիների գոտի, որոնք Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը:
Տոկիոն դա կապում է այդ թվում նրա հետ, որ փետրվարի 1-ին Չինաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը երկրի առափնյա պահապանությանը լիազորություններ է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Ի պատասխան Ճապոնիան նույնպես իր առափնյա պահպանությանն իրավունք է տվել զենք կիրառել Սենկակուում ափ իջնելու փորձի դեպքում, ինչը, փորձագետների կարծիքով՝ բարձրացնում է զինված հակամարտության սպառնալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: