Արսենալը և Մանչեսթեր Յունայթեդը կպայքարեն Գյոտցեի համար
Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երկու ակումբներն էլ ցանկանում են գնել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել Գյոտցեին, եթե նրա դիմաց առաջարկեն առնվազն 35 մլն ֆունտ ստերլինգ: Վերջերս կիսապաշտպանը երկարաձգել էր ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2016թ.:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը