Բաժիններ՝

Թալիբները մերժեցին ԱՄՆ-ի հաշտության պլանը

Աֆղանական «Թալիբան» շարժումը մերժելէ Աֆղանստանում խաղաղ կարգավորման նոր պլանը, որն առաջարկել է ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Նաիմ Վարդաքին: Նրա խոսքով՝ժամանակավոր կառավարության կազմումը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչը պնդում է ամերիկյան կողմը, թույլ չի տա «հաղթահարել Աֆղանստանի հանդեպ ծառացած մարտահրավերները»:

Ավելի վաղ Վաշինգտոնի պլանը մերժվել է Աֆղանստանի կառավարության կողմից, նշում է Bakhtar-ը: «Անցումային կառավարությունների գաղափարն անհիմն է,- նշել է Վարդաքը:- Աֆղանստանում վերջին 40 տարում իրադարձություններն ու որոտած պատերազմները հաստատում են այդ կառուցվածքի անկենսունակությունը: Անցումային կառավարություններ են ստեղծվել ամերիկյան օկուպացումից հետո, բայց դրանցից ոչ մեկը չի լուծել երկրի խնդիրները»: «Թալիբանը» նախկինի պես պնդում է, որ Աֆղանստանից դուրս բերվեն օտարերկրյա զորքերը՝ ըստ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության:

Նաիմ Վարդաքն խոսել է նախօրյակին Դոհայում (Կատար) կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի եւ «Թալիբանի պատվիրակության մասնակցությամբ՝ մոլլա Ղանիի գլխավորությամբ: Նրանք քննարկել են 2020 թվականի Դոհայի համաձայնագրի կատարումը, Աֆղեանստանի ներկայիս իրավիճակը եւ շարունակվող միջաֆղանական բանակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս