Բաժիններ՝

Թամազյանը չի բացառել հնարավոր պաշտոնանկությունները

Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Եթե մարդ նշանակվում է աշխատանքի, նշանակում է` մի օր էլ կարող է ազատվել»,– ասաց գլխավոր դատախազի տեղակալը:

Ա. Թամազյանն արդյունավետ համարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունը դատախազությունում և նշեց, որ դրանից հետո անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ժամանակ հստակ ցուցումներ են տրվել համակարգի ներկայացուցիչներին:

Անդրադառնալով ՀՀ պետական պահպանության վարչության ներկայացուցիչների ուղղությամբ կրակելու գործին՝ Թամազյանը նշեց, որ քրեական գործն ընթացքի մեջ է և այժմ նպատակահարմար չէ խոսել այդ մասին:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս