Լապորտան ցանկանում է Վալդեսին վերադարձնել «Բարսելոնա»
«Բարսելոնա»-ի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան կարող է նորից ակումբ վերադարձնել նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսին:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ժուան Լապորտան ցանկանում է կրկին կատալոնական ակումբում տեսնել Վալդեսին: Լապորտան և Վալդեսը մտերիմ են: Վալդեսը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եզրափակեց 2017 թվականին: 2019 թվականին նա մարզում էր «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմը, որտեղ աշխատեց միայն երեք ամիս և հեռացավ թիմից տարաձայնությունների պատճառով:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան: 58-ամյա փաստաբանը, ով նախկինում ևս գլխավորել է ակումբը, հավաքել է 57,25% (12333 ձայն): Բացի Լապորտայից ընտրությանը մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտին, որը հավաքել է 31,31%-ը (6745 ձայն) և Տոնի Ֆրեյշային՝ 10,24%-ը (2207 ձայն):
Ժոան Լապորտանը «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնին եղել է 2003-2010 թվականներին: Այս տարիներին կատալոնական ակումբը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: