Բաժիններ՝

Իլոն Մասքը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ չինական Hurun-ի վարկածի

Ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն է, գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Hurun գործարար հրատարակության (Forbes-ի չինական անալոգի) վարկածի: Այդ մասին ասված է մարտի 2-ին հրատարակության կայքում հրապարակված զեկույցում։

Նրա կարողությունը, նշված է հետազոտության մեջ, տարվա ընթացքում աճել է 151 միլիարդ դոլարով եւ հասել 197 միլիարդ դոլարի: Հիմնական եկամուտը ձեռնարկիչն ստացել է Tesla ընկերության հաշվին, որտեղ նա բաժնետոմսերի 21 տոկոսի սեփականատերն է: Գլոբալ վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը գտնվում է երկրորդ հորիզոնականում, եւ Բեռնար Առնոն՝ Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակաները գնահատել են համապատասխանաբար 189 միլիարդ դոլար եւ 114 միլիարդ դոլար: Առաջին անգամ Hurun-ի գլոբալ վարկանի թոփ-տասնյակ է մտել չինացի միլիարդատեր: Դա Nongfu բրենդի ներքո խմելու ջրի արտադրության սեփականատեր 67-ամյա Չժուն Շանշանն է: Նա վարկանիշում յոթերորդ հորիզոնականում է՝ 85 միլիարդ դոլար անձնական կարողությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս