Նախագահը եռօրյա ժամկետում կարող է դիմել ՍԴ. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԵՏԱԳԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ
ՀՀ նախագահը չի ստորագրել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի միջնորդությունն ու այն առարկություններով վերադարձրել է:
Եթե վարչապետը ՀՀ նախագահի առարկությունները չի ընդունում և դրա մասին հայտնում է ՀՀ նախագահին, ապա նախագահը այդ պահից հաշված ԵՌՕՐՅԱ ժամկետում, կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը քննում է նախագահի դիմումը մուտքագրվելուց հետո՝ ՏԱՍՆՕՐՅԱ ժամկետում:
Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»: