Բաժիններ՝

Երբ տեղափոխվեցի Ռեալ, մենք նույնքան միավորով զիջում էինք առաջատարին, սակայն նվաճեցինք չեմպիոնի կոչումը. Իգուաին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի հնարավորությունների մասին։

«Երբ ես տեղափոխվեցի Մադրիդ, թիմը նույնքան միավորով զիջում էր առաջատարին, միայն թե այն ժամանակ ավելի քիչ խաղ էր մնում անցկացնելու։ Սակայն մեզ հաջողվեց 2007 թվականին ամեն ինչ շտկել և նվաճել չեմպիոնական տիտղոսը։

Դեռ շատ խաղեր կան։ Մենք կարող ենք պայքարել մեր հիմնական մրցակիցների հետ։ Ես այդ հարցում որևէ կասկած չունեմ։ Իհարկե, այժմ մեզնից քիչ բան է կախված, սակայն մենք պարտավոր ենք մինչև վերջ պայքարել և այդպես էլ կանենք», – արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս