Աննա Հակոբյանը՝ ժպիտը դեմքին, թևանցուկ ուղեկցում է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և ավագ դուստրը՝ Մարիամիկը, միացել են Փաշինյանի և նրա աջակիցների երթին, ով Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ժողովրդին հրավիրեց Հանրապետության հրապարակ և այս պահին էլ քայլում է Երևանի կենտրոնական որոշ փողոցներով, բայց անհայտ է, թե դեպի ուր։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակ եկավ նաև նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը։

 

Այս պահին Աննա Հակոբյանը՝ թևանցուկ Նիկոլ Փաշինյանին, ժպիտը դեմքին, ուղեկցում է նրան։

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,- մասնավորապես ասված էր Գլխավոր շտաբի հայտարարության տեքստում:

Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

 

Տեսանյութեր

Լրահոս