Մշակվել է ծխելու դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության վերջին՝ 2017 թվականի ուսումնասիրության, Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28 տոկոսը ներկայումս ծխում է, որից 27 տոկոսը ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ծխում են չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը, իսկ կանանց՝ միայն 1,8 տոկոսը:

Հայաստանում բարձր է նաեւ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող բնակչության թիվը: Խնդրին համակարգային լուծում տալու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը: Շրջանառվող փաստաթղթով՝ ոլորտի լիազոր մարմինը ակնկալում է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ դրա ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից, ինչպես նաեւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից՝ դրանով նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները»։

Տեսանյութեր

Լրահոս