ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի վերադարձը միջուկային գործարքին. Reuters
ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային գործարքին Իրանի վերադարձը քննարկել Եվրամիության կողմից կազմակերպված բանակցություններում: Ավելի վաղ ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնել էր այս հարցի շուրջ «վեցյակի» հանդիպում նախապատրաստելու մասին: «Եթե նման հանդիպում տեղի ունենա, մենք պատրաստ ենք ներկայանալու»,-Reuters գործակալությունը հաղորդել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը։
Wall Street Journal թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել է, որ անմիջակա ձեւաչափով նման հանդիպումը կարող է կազմակերպվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: 2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանի կողմից կնքված Գործողությունների համատեղ համափարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն, նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019 թվականին` գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ մտավ այն օրենքը, որով պարտավորվում է սկսել բարձրհարստացված ուրանի արտադրությունը, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք ելնում էին գործարքի դրույթներից, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրանականացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: