«Նման հանդիպում չի նախատեսվում, և աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին»․ Արայիկ Հարությունյանի խոսնակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում էր կատարել՝ պնդելով, որ առաջիկա օրերին նախատեսված է Արայիկ Հարությունյանի, Արմեն Աբազյանի, Ռուստամ Մուրադովի և Ալի Նագիևի գաղտնի հանդիպումը Մատաղիսից ոչ հեռու:

Աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին. ԱՀ նախագահի խոսնակը՝ Միքայել Մինասյանին Այդ հրապարակման առթիվ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:

«Նման հանդիպում չի նախատեսվում, և աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին: Արցախի իշխանությունները շարունակում են Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքական կուրսը, որքան էլ դժվար պայմաններում հայտնված լինենք: Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և դա որևէ սակարկման ենթակա հարց չէ»,- ի պատասխան ասել է Լ. Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս