
«Տոտենհեմը» չի մտածում Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մասին

«Տոտենհեմը» չի պատրաստվում աշխատանքից հեռացնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում լոնդոնցիները զիջեցին «Մանչեսթեր Սիթիին» (0:3), վերջին 6 հանդիպումներում կրելով 5-րդ պարտությունը: Թիմը 36 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ հորիզոնականում է:
Այնուամենայնիվ, ըստ The Athletic-ի, որևէ նշան չկա, որ ակումբը քննարկում է 58-ամյա պորտուգալացուն աշխատանքից հեռացնելու տարբերակը:
2019-ի նոյեմբերին Մոուրինյոյի պայմանագրում չկան դադարեցման կետեր:
Սիրարփի Աղաբաբյան