Էդգար Բաբայանը պաշտոնապես դարձավ «Ռիգա»-ի ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պաշտոնապես նոր ակումբ ունի: Բաբայանն պաշտոնապես դարձավ «Ռիգա»-ի ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը: Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից: Բաբայանն անձամբ է վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստըընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման, դարձել 5 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում:
Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին: