Բաժիններ՝

Apple-ը և Nissan-ը բանակցություններ են վարել անվարորդ ավտոմեքենայի շուրջ. Financial Times

Ամերիկյան Apple-ը համատեղ անվարորդ ավտոմեքենա արտադրելու առաջարկությամբ դիմել է Nissan ճապոնական ավտոարտադրողին: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Apple-ը վերջին ամիսներին ճապոնական Nissan-ին է դիմել անվարորդ ավտոմեքենարի ստեղծման նախագծին մասնակցելու կապակցությամբ, բայց բանակցություններն այլեւս չեն ընթանում»,-գրում է թերթը: Աղբյուրները նաեւ նշել են, որ բանակցությունները եղել են կարճաժամկետ եւ բարձրագույն ղեկավարությանը չեն հասել հնարավոր ավտոմեքենաների բրենդինգի կապակցությամբ տարաձայնությունների պատճառով. ամերիկյան ընկերությունը Nissan-ին խնդրել է ավտոմեքենաները թողարկել Apple բրենդի ներքո:

Ամսվա սկզբին ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ Apple-ը նաեւ հարավկորեական Kia-ի եւ Hyundai Motor-ի հետ է բանակցություններ վարել էլեկտրամոբիլների մշակման գործում համագործակցության շուրջ: Ավելի ուշ Hyundai Motor-ն հերքել է նման հաղորդագրությունները:

Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում:

Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 1,2 տրլն դոլար: Nissan Motor-ը խոշորագույն ավտոարտադրողներից մեկն է Ճապոնիայում: Նա մտնում է Renault-Nissan-Mitsubishi դաշինքի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս