Բաժիններ՝

Ջոկովիչը AO-ի քառորդ եզրափակիչում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում սերբ թենիսիստ մրցում էր Կանադայից աշխարհի 14-րդ ռակետ Միլոշ Ռաոնիչի հետ: 2 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո 7:6, 4:6, 6:1, 6:4 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչը կմրցի Ալեքսանդր Զվերևի հետ:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։

Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս