 
                        Այրվել է չշահագործվող ավտոբուս
 
                                    Փետրվարի 14-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում այրվում է չշահագործվող ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։52-ին, մարել՝ 10։12-ին։ Այրվել է «Kuban» մակնիշի ավտոբուս:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        