«Սա Ալեն Սիմոնյանի օրենքով ի՞նչ կարժենա` կեղծ օգտատեր չի, բայց ապատեղեկատվություն է տարածում». Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա Ալեն Սիմոնյանի օրենքով ի՞նչ կարժենա` կեղծ օգտատեր չի, բայց ապատեղեկատվություն է տարածում։
Հազար ասեցինք, գործով զբաղվե՛ք, հերիք է սերիալային մտածողությամբ աշխատեք։ Հրաժարական տվե՛ք, գնացե՛ք հանգիստ ապրեք։ Արդեն ուժ չունենք. տնայնավարությունը մեր հայրենիքը կործանեց։
Ամեն ինչ մանրուքների մեջ է»: