Բաժիններ՝

Angry Birds ըմպելիքը մրցակցում է Coca-Cola-ի և Pepsi-ի հետ

Angry Birds ըմպելիքը, որն օգտագործում է համանուն խաղի բրենդը, Ֆինլանդիայում իր պահանջարկով առաջ է անցել Coca-Cola-ից և Pepsi-ից։ Այդ մասին հայտարարել է խաղը ստեղծող Rovio ընկերության թոփ-մենեջեր Պետեր Վեստերբական։

Վեստերբակայի խոսքերով, ըմպելիքը շուտով կսկսի արտահանվել նաև Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Այն կտարբերվի թեթև խնձորի համով։

Ըմպելիքը Angry Birds «կայսրության» ամենաթարմ հաջողությունն է։ Ընկերությունն այժմ ընդլայնվում է բոլոր ուղղություններով և հայտարարում է, որ իր բրենդն ավելի հանրահայտ է դարձնելու, քան Disney-ը։

Նշենք, որ վերջին շրջանում խաղային բրենդերը սկսել են ավելի ու ավելի հաճախ իրենց կապել սննդի և ըմպելիքների արտադրության հետ։ Պարենային ապրանքների արտադրություն է սկսել նաև խաղային Halo ընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս