Ամեն օր 4 նուշ կերեք

Adme.ru-ն գրում է, որ համեղ մթերքը ոչ միշտ է օգտակար։ Բացառություններից մեկը նուշն է, որը բազմաթիվ վիտամիններ և այլ էլեմենտներ է պարունակում, որոնք հարկավոր են մեր առողջության ու գեղեցկության համար։ Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր 4 նուշ ուտեք։

1. Խոլեստերինի մակարդակի նվազում։ Նուշն այն 5 մթերքների շարքին է պատկանում, որոնք իջեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը։

2. Մազերի առողջություն։ Նուշը պարունակում է գրեթե բոլոր հանքանյութերն ու վիտամինները, որոնք հարկավոր են մազերի աճի, դրանց առողջության ու գեղեցկության համար։ Մագնեզիումն ու ցինկը խթանում են մազերի աճը, իսկ B խմբի վիտամինները մազերին ամրություն ու փայլ են հաղորդում։

3. Սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկա։ Հակաօքսիդանտները, հագեցած ճարպերը, մագնեզիումը, ցինկը մեծապես նպաստում են սրտի և արյունատար համակարգի առողջությանը։ Սրտի իշեմիկ հիվանդության և սրտային այլ խանգարումների կանխարգելման նպատակով հարկավոր է նուշը կեղևով օգտագործել։

4. Կնճիռների կանխարգելում։ Նուշը մեծ քանակով մանգան է պարունակում, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը՝ սպիտակուց, որը պատասխանատու է մաշկի տոնուսի և ձգվածության համար։ Ծերացման դեմ պայքարում օգտակար է նաև վիտամին E-ն։

5. Առողջ միկրոֆլորա։ Նշի կեղևը բիոտիկներ է պարունակում՝ էլեմենտներ, որոնք հարկավոր են աղիների օգտակար բակտերիաների աճի և զարգացման համար։

6. Քաշի նվազում։ Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ, ովքեր նուշ են օգտագործում, ավելի քիչ ածխաջրեր են օգտագործում։ Քաշի նվազմանը նպաստում է նաև նյութափոխանակության կարգավորումը, ինչն ապահովում են վիտամիններն ու մանրաթելերը, որոնք պարունակում է այս ընկույզը։

7. Ուղեղի աշխատանքի լավացում։ Նշի պարբերական օգտագործումը լավացնում է հիշողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս