Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարներ են ձերբակալվել
Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 12-ին Թուրքիայի իրավապահ մարմինները օպերացիա են իրականացրել Կարսում HDP-ի նահանգային կառույցի ղեկավարության դեմ:
Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են HDP-ի նահանգային կառույցի համանախագահ Սևդա Սուբաշըի և կառույցի ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնող Զեքի Շուրըի տուն և ձերբակալել վերջիններիս:
Նշենք, որ չի մասնրամասնվում նրանց ձերբակալելու պատճառը, սակայն ամենայն հավանականությամբ Սուբաշըն և Շուրը կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու կամ վերջինիս օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։