«Ինքն ամեն ինչ ճի՞շտ է արել, Վահան Բադասյանն էլ Արցախից եկավ ու ասեց` պետք է Նիկոլին գնդակահարե՞մ». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան փոքրոգի է, որ Արցախի գեներալ Վահան Բադասյանին մեկ կարծիքի համար կալանավորել է:
«Ինչո՞ւ պետք է այդ մարդը մեկ կարծիքի համար կալանավորվի, նա ամեն ինչ կորցրել է Արցախում, հիմա թողել եկել է Հայաստան, հիմա հարց եմ տալիս ես, նա ամեն ինչ կորցրել է, որտեղի՞ց մշտական բնակության վայր ունենա: Էդ ինքն ամեն ինչ ճի՞շտ է արել, Վահան Բադասյանն էլ Արցախից եկավ ու ասեց՝ պետք է Նիկոլին գնդակահարե՞մ: Հետո Վահան Բադասյանը կարող է չհասցնի այդ գործն անել, ուրիշները կարող են անել, աչքիս այսօր իմ հետևից էլ են գալու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առհասարակ իրավունք չունի Հայաստանում լինելու, քանի որ թուրքը մտնում է Սյունիք, օրը մի գյուղ է վերցնում, իսկ նա իր առանձնատանը զվարճանում է, կամ կառավարությունում կանեփի արտադրության գովազդն է անում:
«Նիկոլ Փաշինյանին հենց պաշտոնից հանեցին, աթոռը հետը քարշ է տալու, չգիտեմ՝ քանի կիլոմետր քարշ կտա»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում