Բաժիններ՝

ԲԿՄԱ-ն իր երկրպագուներին կոչ է արել չգնալ Զենիթի հետ հանդիպմանը

ԲԿՄԱ-ի ղեկավարությունն իր երկրպագուներին կոչ է արել չմեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ներկա գտնվելու Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Զենիթի» հետ կայանալիք հանդիպմանը։

Պատճառն այն է, որ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Դինամո» –«Զենիթ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը: ՌՖՄ-ն որոշել է, որ «Զենիթ» – ԲԿՄԱ հանդիպումն առանց հանդիսականների է անցկացվելու։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ընթացքում հյուրերի երկրպագուները ճայտռուկներ են նետել խաղադաշտ, որոնցից մեկը պայթել է մոսկվացիների դարպասապահ Անտոն Շունին հարևանությամբ: Վերջինիս մոտ դրա հետևանքով տեսողական և լսողական խնդիրներ էին առաջացել, իսկ հանդիպումն ընդհատվել էր մրցավարի որոշմամբ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս