«Այս բոլոր հարցերին ես կպատասխանեմ համապատասխան պահի». Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մի շարք փակ հանդիպումներ անցկացրեց խորհրդարանում։ Նախ՝ նա երկար ժամանակ անցկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, այնուհետև՝ Արարատ Միրզոյանի, որից հետո գնաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ։

Լ. Մակունցի աշխատասենյակից դուրս գալուց հետո լրագրողները նախարարից կրկին փորձեցին ստանալ Արցախի ՊԲ-Ի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցի պատասխանը, մասնավորապես՝ ճի՞շտ են, արդյոք, խոսակցությունները, որ Պաշտպանության բանակը կազմալուծվելու է։

«Ես արդեն ձեզ ասացի, բոլոր պատասխանները ստացեք Ալթունյանից։ Այս բոլոր հարցերին ես կպատասխանեմ համապատասխան պահի»,- ասաց նա։

Հաջորդ հարցերը, որոնք վերաբերում էին Տիգրանաշենի ճակատագրին, հայ ռազմագերիների խնդիրներին, բանակի վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններին, նախարարն անպատասխան թողեց։

Ի դեպ, նախարարին բոլոր հանդիպումներին ուղեկցում էր Անդրանիկ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728