Հնազանդությունը քրիստոնեական և մարդկային կյանքի կարևոր և օրհնաբեր առաքինությունն է
Հնազանդությունը քրիստոնեական և մարդկային կյանքի կարևոր և օրհնաբեր առաքինությունն է: Այն կամքի ու ուժի դրսևորում է, որ ընդգծում է հոգու ձգտումը կատարելության ու մտքի իմաստությունը:
Քրիստոնեական հնազանդությունը բացառապես որևէ կերպ կապ չունի ստրկամտության կամ հարմավողականության հետ, ինչպես շատերն են կարծում: Հնազանդության հիմքում ընկած է մարդկային պայքարի, Աստծո նկատմամաբ անսասան հավատի և վստահության խորհուրդը:
Չկա հնազանդության ավելի մեծ օրինակ, քան մեր Փրկիչի օրինակը։ Նրա մասին Պողոս առաքյալն ասել է․ «Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ և Աստծուց անվանվեց Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։» (Եբրայեցիս 5․8–9)։
Քրիստոս դրսևորեց անմացորդ սեր Աստծո հանդեպ՝ ապրելով կատարյալ կյանքով, իրականացնելով այն առաքելությունը, որի համար մարդացել էր: Նա միշտ խոնարհ էր, անկեղծ և հնազանդ Աստծո կամքին:
Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ և փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք հնազանդ ենք Տիրոջ պատվիրաններին ու կամքին։
qahana.am