Բաժիններ՝

Մենք միտումնավոր բաց թողեցինք 2-րդ գոլը. Մխիթարյան

Չեմպիոնների լիգայի E խմբի «Նորշելանդ» – «Շախտյոր» հանդիպումից (2։5) հետո Հենրիխ Մխիթարյանը հաստատել է իր թիմի ավագ Դարիո Սրնայի խոսքերը, թե տանտերերի խփած 2-րդ գոլն իրենք միտումնավոր են բաց թողել:

– Հենրիխ, մեկնաբանիր, խնդրեմ, Լուիս Ադրիանոյի առաջին գոլը։

– Ես տեսա, որ նա մեն-մենակ է դուրս եկել ու գոլ է խփում, և թե դրանից առաջ ինչ էր եղել, չգիտեմ: Այլ թիմերի գործողությունները մեկնաբանելն իմ գործը չէ: Իսկ Լուիս Ադրիանոն պարզապես իր գործն էր անում:

Այն բանից հետո, երբ Լուիսը գոլ խփեց, «Նորդշելանդի» ֆուտբոլիստները հարձակվեցին ձեզ վրա. ի՞նչ էին նրանք ուզում.

– Ապացուցում էին, որ դա ֆեյր-փլեյ չէ. արդար խաղի կանոններն էին խախտվել:

Անկեղծ ասա, «Նորդշելանդի» խփած 2-րդ գոլը միտումնավո՞ր բաց թողեցիք.

– Այոʹ, միտումնավոր: Թիմն այդպես որոշեց: Երկրորդ գոլի ժամանակ մենք չխանգարեցինք նրանց, որպեսզի արդարությունը վերականգնվի: Արդյունքում, մենք ոչ թե 2 կամ 3 գոլ խփեցինք, այլ հինգ. ի՞նչ հարցեր կարող են լինել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս