Բաժիններ՝

Ոստիկանության նախկին աշխատակցին անծանոթները ծեծելով քարշ են տվել իրենց ավտոմեքենան. Ժողովուրդ

««Երեկ՝ մինչ ուշ գիշեր, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը։ «Ժողովուրդ»–ի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աղբյուրները հայտնում են, որ Վրեժն աշխատում է ավտոտեխզննման կայանում և ակամայից մրցակցության մեջ է մտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում.

Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ պատգամավորը տեխզննման գրասենյակ է բացել հենց թաղապետարանի շենքում։ Ու երբ վերջերս Վրեժը մոտեցել է Սեդրակյանի աշխատակիցներին՝ ինչ-որ հարց ճշտելու, այդ պահին նրան են մոտեցել անծանոթ մարդիկ և ծեծելով քարշ տվել իրենց ավտոմեքենան, ապա տարել անհայտ ուղղությամբ։ Այդ ամենը «ֆիքսվել է» տեսախցիկների կողմից։ Եվ ուշացումով նաև ոստիկաններն են իմացել կատարվածի մասին, գնացել ու առգրավել են տեսագրված երիզները։ Երբ «Ժողովուրդ»–ը ոստիկանությունից փորձեց պարզել դեպքի մանրամասները, մինչև ուշ գիշեր նրանք այդպես էլ ոչինչ չասացին»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս