Երբ միևնույն ֆուտբոլիստը 6 րոպեում երկու 100%-անոց պահ չի իրացնում (տեսանյութ)
Արգենտինայի առաջնության 16-րդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար «Վելեզ Սարսֆիլդն» ընդունել էր «Բոկա Խունիորսին»։
Հանդիպման 37-րդ րոպեին, երբ հյուրերը հաղթում էին նվազագույն հաշվով, «Վելեզ Սարսֆիլդի» հարձակվող Ֆակունդո Ֆերեյրան հաշիվը հավասարեցնելու 100%-անոց պահ ունեցավ, սակայն չկարողացավ այն իրացնել։ Իսկ ընդամենը 6 րոպե անց պարզ դարձավ, որ պարզապես Ֆերեյրայի օրը չէր. նա կրկին ֆանտաստիկ հնարավորություն ստացավ խփելու պատասխան գնդակը, բայց վրիպեց։
Նշենք, որ այդ խաղում հիշիվն անփոփոխ մնաց, իսկ «Վելեզ Սարսֆիլդը» 3 կարևոր միավոր կորցրեց ու նահանջեց 2-րդ հորիզոնական։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը