Վիկտորիա-Յաբլոնեց խաղը պայմանավորված բնույթ է կրել
Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է հետաքննել Պլզենի «Վիկտորիայի» և «Յաբլոնեցի» միջև հանդիպումը, որը կարող է որպես պայմանավորված խաղ ճանաչվել: «Վիկտորիայի» և «Յաբլոնեցի» միջև հանդիպումն ավարտվել էր տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպումը սպասարկած մրցավար Տոմաշ Ադամեկը մի նամակ էր գրել, որում նա խոստովանել էր, թե «Վիկտորիայի» հաղթանակն ապահովելու համար 200 հազար կրոն է ստացել: Այս նամակն էլ հետաքննության պատճառ է դարձել:
Ըստ նախնական տվյալների` Ադամեկը գումարը ստացել է «Վիկտորիայի» ներկայացուցիչ Մարտին Սվոբոդայից:
Պլզենը ներկայացնող ակումբը հերքել է, թե մասնակցել է պայմանավորված խաղի: Այս գործով հետաքննությունն ընթացքի մեջ է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը