Բաժիններ՝

«Քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈւՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈւՄ ԵՔ». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդարադատության նախարարը, ով հավանաբար իր մասնագիտական կյանքում կալանավորման միջնորդություն անգամ չի տեսել ուր մնաց Դատարանում դրա դեմ բովանդակային առարկություն ներկայացնի, խոսում է դատական ակտերի մասին և ասում է, որ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄՆԵՐԸ խախտում են քաղաքացիների իրավունքները: Զուտ տեղեկացնեմ պաշտոնատար անձին` ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄԸ ՊԱՏԻԺ ՉԷ, այլ զուտ խափանման միջոց է, ավելին 90% գործերով նույնիսկ տուժող չկա:

Հետևաբար քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈւՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈւՄ ԵՔ: Պնդում է արվում թե «հիմնավոր միջնորդությունները մերժվում են», Դուք ուղղակի ՍՏՈւՄ ԵՔ: Մի հատ առաջարկ անեմ, հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս