Նեշվիլում ֆուրգոնի պայթյունի կազմակերպման մեջ կասկածյալը զոհվել է
ԴՆԹ-ի անալիզի արդյունքներով պարզվել է այն մարդու անձը, որը Նեշվիլում (Թեննեսիի նահանգ) ֆուրգոնի պայթյուն էր կազմակերպել Սուրբ ծնունդի առավոտյան:
Պարզվել է, որ նա տեղի բնակիչ է՝ Էնթոնի Քուին Ուոռներ անունով: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
Շրջանային դատախազ Դոն Քոքրանը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Ուոռները ներկա է եղել պայթյունի վայրում եւ զոհվել է:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչ Դեւիդ Ռոշը ճշտել է, որ պայթունի կազմակերպչի անձը պարզել են ԴՆԹ-ի անալիզի արդյունքում:
Դեպքի վայրում գտնված նմուշները մատնանշել են Ուորենին: Թեննեսիում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Դեւիդ Ռաուշը հայտնել է, որ ԴՆԹ-ն, որը վերցվել է հանցագործության վայրից, համընկել է Ուորենի նմուշների հետ:
Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի կազմակերպմանը մասնակից այլ անձանց նշաններ չկան:
Հետազոտվում են տեղի ունեցածի հնարավոր դրդապատճառները: Ամերիկյան Նեշվիլի (Թեննեսիի նահանգ) կենտրոնում ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տեղի ունեցածի արդյունքում վերքեր է ստացել երեք մարդ: Նրանք բուժում են ստանում հիվանդանոցում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Պայթյունից կոտրվել են հարեւան տների ապակիները, մի քանի շենքերի նյութական վնաս է հասցվել: Պայթյունից 15 րոպե առաջ ավտոմեքենայից լսվել է ձայնագրված նախազգուշացումը վտանգի մասին: Ոստիկանությունը տարհանել է մերձակայքում գտնվող շենքերի մարդկանց եւ կանչել սակրավորների: Տարհանվածների շրջանում ոչ ոք չի տուժել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: