Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը` ՀՖԿՍՊԻ-ի պատվավոր պրոֆեսոր
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմխպիոն Արմեն Նազարյանը այսուհետ նաև Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ պատվավոր պրոֆեսոր է:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում, որը հանդիսավոր կերպով հանձնվել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ընթացքում: ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ\պ Դավիթ Խիթարյանըև Արմեն Նազարյանը փոխանակվեցին հատկանշական նվերներով: Բուհը նվեր ստացավ Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը:
Մինչ պաշտոնական արարողությունը Նազարյանը և Խիթարյանը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀՖԿՍՊԻ ուսանողների և շրջանավարտների հիշատակի անկյունում: