Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից, վերջին մեկ օրում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ներկայացնելով երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կենտրոնի տվյալները:
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 հազար 258 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3 մլն 21 հազար 964-ի»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվել է 2 մլն 426 հազար 439 հոգի, մահացել` 54 հազար 226 մարդ: